«Ես կապիկություն չեմ անելու: Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ լուծումների գնալ, բայց կա մարդու տեսակ՝ որ եթե մտնում է ինչ-որ պրոցեսի մեջ, չի կարող շատ տարբերվել իր տեսակից ու իր տեսակի մեջ պետք է լավագույնը իրեն դրսևորի»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն ասես կարող է անի: Ֆինլանդիայում՝ ժամանակին մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարձել, «տժժում էր», հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում, հրաժարական տվեց»,- հիշեցրել է նա:
Ըստ Քոչարյանի, պետական գործիչը պետք է հումորի զգացում ունենա ու կարողանաս իրեն դրսևորել ամեն կերպ. «Բայց երբ սկսում ես կապիկություններ անել՝ հակառակ ազդեցությունը պետք է ունենա»:
