https://arm.sputniknews.ru/20260129/mer-energetik-hamakargy-tshisht-klini-vor-miacats-lini-naev-adrbejanin-ev-turqiajin-pashinjan-98213186.html
Մեր էներգետիկ համակարգը ճիշտ կլինի, որ միացած լինի նաև Ադրբեջանին և Թուրքիային. Փաշինյան
Մեր էներգետիկ համակարգը ճիշտ կլինի, որ միացած լինի նաև Ադրբեջանին և Թուրքիային. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` եթե անգամ ցանցը միացվի, սակայն իր ասած մոդելները չգործեն, Հայաստանն առնվազն տրանզիտից կարող է եկամուտներ ստանալ։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T13:32+0400
2026-01-29T13:32+0400
2026-01-29T13:33+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325400_0:84:1600:984_1920x0_80_0_0_28e4063a84b1e6ebcaa303e888507fd5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Եվ Հայաստանը, և Ադրբեջանն ունեն էներգետիկ ավելցուկ, որը նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու իմաստով։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողով–կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման շրջանակում նախատեսվում է իրար միացնել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը, ինչի արդյունքում Երևանն ու Բաքուն փոխադարձաբար նույն պայմաններով կկարողանան օգտվել և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավորություններից։Ըստ Փաշինյանի` եթե անգամ ցանցը միացվի, սակայն իր ասած մոդելները չգործեն, Հայաստանն առնվազն տրանզիտից կարող է օգուտներ, եկամուտներ ստանալ, որն իր հերթին նաև մասնավոր ընկերությունների համար նոր հնարավորություններ կստեղծի։ Նա վստահեցրեց, որ այստեղ որևէ սպառնալիք Հայաստանի համար չկա։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325400_89:0:1512:1067_1920x0_80_0_0_55017825dc770ce1ad37e9b6808f3e1b.jpg.webp
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, էլեկտրաէներգիա
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան, էլեկտրաէներգիա
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` եթե անգամ ցանցը միացվի, սակայն իր ասած մոդելները չգործեն, Հայաստանն առնվազն տրանզիտից կարող է եկամուտներ ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Եվ Հայաստանը, և Ադրբեջանն ունեն էներգետիկ ավելցուկ, որը նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու իմաստով։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկու երկրների շահագրգռվածությունն այս հարցում կայանում է նրանում, որ արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն կստանանք, Ադրբեջանն էլ, մասնավորապես, ավելի շահագրգռված է դեպի Նախիջևան էներգետիկ փոխանցումներ ունենալու համար։ Մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին և Իրանին, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այն միացած լինի նաև Ադրբեջանին և Թուրքիային»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` եթե անգամ ցանցը միացվի, սակայն իր ասած մոդելները չգործեն, Հայաստանն առնվազն տրանզիտից կարող է օգուտներ, եկամուտներ ստանալ, որն իր հերթին նաև մասնավոր ընկերությունների համար նոր հնարավորություններ կստեղծի։ Նա վստահեցրեց, որ այստեղ որևէ սպառնալիք Հայաստանի համար չկա։