Նորագյուղում Դաունթաուն թաղամաս կլինի՝ 10 տարում 155 շենք կկառուցվի

Նորագյուղում Դաունթաուն թաղամաս կլինի՝ 10 տարում 155 շենք կկառուցվի

29 հունվարի 2026 – 12:48 AMT

PanARMENIAN.Net – Բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կօտարի և հանրության գերակա շահ կճանաչի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները։ Համապատասխան որոշումն ընդունվեցլ է կառավարության նիստում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Նորագյուղ թաղամասի և հարակից տարածքների՝ ընդհանուր 83.9 հա մակերեսով գոտում իրականացվող շինարարական ծրագիրը լուծելու է մայրաքաղաքի մի շարք կարևոր քաղաքաշինական խնդիրներ, հայտնում է Radar Armenia-ն:

«83.9 հա տարածքի վրա ունենում ենք մոտ 2-2.5 մլն մ² կառուցապատում, մոտ 155 շենք 65 հազար բնակչի համար և այս հատվածը, կարելի է ասել, էականորեն բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը», – ասել է նա։

Ավինյանի խոսքով, ծրագիրը կազմվել է Երևանի իրական կարիքներից ելնելով։ Ըստ նրա՝ ներկայում քաղաքի առաջնահերթություններից են կենտրոնի բեռնաթափումը և Նորագյուղ թաղամասի բարեկարգումը։ Նա հավելել է, որ նախաձեռնությունը բխում է բնակիչների առաջարկներից։

««բ»Դաունթաուն թաղամասի«/բ» ստեղծումը նորարական թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով, և հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած 30% չափաբաժնով, և այս հատվածում ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Դրանցից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է՝ դրան հարակից մոտ 250 հա անտառային տարածքներ։

Երևանյան լճի մաքրման աշխատանքներն ու ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես, ենթադրում եմ, այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել։

Եվ իհարկե, ամենակարևոր հարցը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է. այս ծրագիրը փորձել են իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում․ կան նախագծեր, գլխավոր հատակագծեր, որ այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց երբևէ կյանքի չեն կոչել, և հիմա մենք հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը», – ասել է նա։

Քաղաքապետն ընդգծել է, որ ծրագիրը բարդ ընթացք է ունենալու։

«Բարդ ծրագիր է

Leave a Comment