Հեքիաթներ են, Ադրբեջանը չունի այդ բենզինը, 120․000 տոննա ներմուծել է Ռուսաստանից․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026

 

«Հասկանանք՝ ինչ է 12000 տոննա բենզինը Հայաստանի համար նշանակում։ Հայաստանի պահանջարկը մոտավորապես եղել է 250-300 հազար տոննա բենզին․ քանի՞ տոկոսն է կազմում 1200-ը՝ 1% էլ չի անում։ Խոսակցությունները, որ դրա շնորհիվ գներն են իջել՝ աբսուրդ է և հիմարություն, ավելի շատ ես սրա անունը դրել եմ քարոզչական բենզինի ներմուծում։ Դուք, եթե հետաքրքրվեք, ընդհանրապես ինչ է կատարվում աշխարհում, նավթային շուկայում, դուք կտեսնեք, որ վերջերս բավական մեծացրել են նավթային արտահանումները Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, Միացյալ Նահանգների և Կանադայի կողմից: Եվ սա բերել է նավթի էժանացման, ինչը ավտոմատ իր հետ բերում է նավթամթիրքի էժանացման: Եթե էժանացել է, ուրեմն էժանացել է այլ գործոնների հաշվին, որովհետև, կրկնում եմ, ոչ մի ապրանքատեսակի մեջ, եթե դու ներմուծես օրինակ 0․5%-ի չափով, 0,5%-ը երբեք չի կարող գնի վրա որևէ ազդեցություն ունենալ»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment