ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնվել «Դատաստանագրքի» ձեռագրի վերարտադրության օրինակը

ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի ձեռագիր վերարտադրության օրինակը։

«2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։ Մենք վստահ ենք, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։ Այն նաև արտացոլում է մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար»,- ասել է նախարար Միրզոյանը։

Leave a Comment