Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է․ Ռոբերտ Քոչարյան

Բացառիկ իրավիճակ է, ընդդիմության համար կա բավական լայն դաշտ թեզերի սինխրոնացման և հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է. այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա ունենք ունիկալ աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ խոսքը ուժի իրավունքի մասին է` ուժն է որոշում ամեն ինչ։ Եվ մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ, և մտնում ենք նախընտրական շրջան։ Այս 2 իրավիճակներից մեկն աշխատում է իշխանության օգտին, մյուսը` ընդդիմության։ Թե ինչ արդյունք լինելու, ցույց կտան ընտրությունները»,–ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Նա հավելեց, որ Հայաստանի պատմության մեջ չի հիշում որևէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած, երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։

Leave a Comment