Կործանվել է կոլումբիական Satena-ի ինքնաթիռը. Բոլոր ուղևորերը զոհվել են, այդ թվում՝ պատգամավոր և պատգամավորության թեկնածու

Կոլումբիական Satena ավիաընկերության
ինքնաթիռը կործանվել է Կուկուտայից Օկանյա չվերթի ժամանակ։ Beechcraft ինքնաթիռի
բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտարարել է ավիաընկերությունը:

«Satena ավիաընկերությունը խորը ցավով հայտնում
է, որ Beechcraft ինքնաթիռը՝ HK-4709 գրանցման համարով, որը կատարում էր NSE 8849
չվերթը Կուկուտայից Օկանյա երթուղով, ենթարկվել է վթարի, որի հետևանքով զոհվել է
15 մարդ»,- ասվում է ավիափոխադրողի Х սոցցանցի բլոգում հրապարակված հայտարարության
մեջ։

Ինքնաթիռում եղել է 13 ուղևոր և անձնակազմի
երկու անդամ։ Հրապարակված ցուցակի համաձայն՝ ուղևորների թվում են եղել կոլումբացի
պատգամավոր Դիոգենես Քվինտերոն և պատգամավորության թեկնածու Կառլոս Սալսեդոն։

 

 

Leave a Comment