
Հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Տիգրան Մանսուրյանի 87-ամյակին նվիրված համերգը՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան, կինոերաժշտություն» խորագրով։

Ողջ համերգի ընթացքում հնչել են կոմպոզիտորի հոգեթով մեղեդիները՝ գրված հայկական ֆիլմերի և թատերական ներկայացումների համար։

Երաժշտությունները մեծ էկրանի վրա ուղեկցվում էին համապատասխան ֆիլմերի ամենասիրված դրվագներով:

Համերգի ընթացքում հնչեցին այնպիսի սիրված ֆիլմերից երաժշտություններ, ինչպիսիք են՝
«Կտոր մը երկինք»,
«Ճերմակ անուրջներ»,
«Հին օրերի երգը»,
«Մեր մանկության տանգոն»,
«Գիքոր»,
«Մենք ենք, մեր սարերը»,
«Աշնան արև»,
«Մի կաթիլ մեղրը»,
«Գործուղում առողջարան»,
«Տերը»,
«Լիրիկական երթ»,
«Արևիկ»,
«Յոթ սարից այն կողմ»