
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր հարվածի։
«Մենք նաև գիտենք, որ ռուսները պատրաստվում են նոր հարվածի։ Հետախուզությունը տեղեկատվություն է տրամադրում այս հարցի վերաբերյալ։ Ամերիկան, Եվրոպան և մեր բոլոր գործընկերները պետք է հասկանան, թե ինչպես է սա վարկաբեկում դիվանագիտական բանակցությունները», – կարծիք է հայտնել նա։
Զելենսկին նաև խոսել է «խաղաղության համար ուժ կիրառելու» անհրաժեշտության մասին։