Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Վրաստանի արևմտյան Գուրիայի մարզի Չոխատաուրիի մունիցիպալ խորհրդի նախագահ Դավիթ Շարաշիձեն ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ խմբակային բռնություն կիրառելու մեղադրանքով։ Միջադեպը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Գուրիայի Օզուրգեթի քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միջադեպին նախորդել է խոսքային վիճաբանություն, որից հետո Շարաշիձեն և նրա հետ ևս երկու անձ հարձակվել են ոստիկանության աշխատակցի վրա։ Նախարարությունը հայտնել է, որ ոստիկանը ստացել է դեմքի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներ՝ հավելելով, որ միջադեպի պահին նա ծառայության մեջ չի եղել։ Թեև Շարաշիձեն ձերբակալվել է, նախարարության փոխանցմամբ՝ նրա հետ եղած երկու անձինք դեռևս չեն ձերբակալվել։ Նշվում […]