Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային 12 հազար եվրո փոխհատուցում՝ 2010-ականների կեսերին հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքներով նրա դատապարտման համար։ Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել Իսմայիլովային 4 հազար եվրո՝ իրավաբանական ծախսերի փոխհատուցման համար։ ՄԻԵԴ-ը ներկայացրել է Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված մեղադրանքների ժամանակագրությունը՝ նշելով, որ դրանք կապված էին նրա գործունեության հետ որպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) ադրբեջանական ծառայության ղեկավար։ Դատարանը նշել է, որ 2014-ի նոյեմբերին Իսմայիլովայի նախկին աշխատակիցներից մեկը նրան մեղադրել է իրեն ինքնասպանության դրդելու մեջ։ Այդ մեղադրանքով Իսմայիլովան ձերբակալվել է, սակայն հետագայում ադրբեջանական դատարանները […]