Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նախկին ֆուտբոլիստ Նեմանյա Պեյչինովիչը գնահատել է հայ եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի ելույթները սերբական թիմում։
«Թիկնիզյանը «Ցրվենայի» լավագույն խաղացողներից է, իսկ Ստանկովիչը՝ լիգայի լավագույն մարզիչը։ Սակայն Նաիրը չպետք է մնա Սերբիայում։ Նա պետք է ավելի ուժեղ թիմ փնտրի Եվրոպայում կամ վերադառնա ՌՊԼ», — Պեյչինովիչի խոսքերն է փոխանցում Metaratings.ru-ն։
Մինչ «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելը Թիկնիզյանը պաշտպանում էր մոսկովյան «Լոկոմոտիվի» գույները։ Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը մասնակցել է 12 հանդիպման։ Նաիրն աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ և ստացել է երեք դեղին քարտ։