ԱԳ նախարարը հույս ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանգիրը կստորագրվի առաջիկա ամիսներին

Նախարարի խոսքով՝ խաղաղության բաղադրիչներից են նաև ապաշրջափակումը և միմյանց օգնելը տարանցման ժամանակ

ԱԳ նախարարը հույս  ունի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայանգիրը կստորագրվի առաջիկա ամիսներին


ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի։


Նախարարի խոսքով՝ խաղաղության բաղադրիչներից են նաև ապաշրջափակումը և միմյանց օգնելը տարանցման ժամանակ։


«Իսկապես գործողությունները տեղի են ունենում, առաջ ենք ընթանում, և մենք լիահույս ենք և ամեն հնարավոր ջանքեր ներդնում ենք վստահ լինելու համար, որ սա մեզ դեպի պայծառ ապագա կտանի», – նշեց Միրզոյանը։ 


Ըստ նախարարի՝ TRIPP-ը կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության սեմանտիկ գործոն։


TRIPP նախագիծ 


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։


Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

Leave a Comment