https://arm.sputniknews.ru/20260128/hajvord-hardzakumn-aveli-vat-klini-trampy-kvochvov-dimel-e-iranin-98185622.html
«Հաջորդ հարձակումն ավելի վատն է լինելու». Թրամփը կոչով դիմել է Իրանին
«Հաջորդ հարձակումն ավելի վատն է լինելու». Թրամփը կոչով դիմել է Իրանին
Sputnik Արմենիա
Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնի միջուկային գործարքին։ Նա ընդգծել է` ժամանակը սպառվում է: 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T17:31+0400
2026-01-28T17:31+0400
2026-01-28T17:40+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98161491_0:0:1500:844_1920x0_80_0_0_d6ddaf507a3921dbdc9b9d0086fceb64.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հաջորդ հավանական հարձակումն ավելի կործանարար կլինի, քան 2025 թվականի հունիսի հարձակումը։Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը կգնա միջուկային զենքի վերաբերյալ գործարքի՝ հավելելով, որ դրա համար նախատեսված ժամանակը սպառվում է:«Հույս ունեմ, որ Իրանն արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կգնա ազնիվ գործարքի՝ ոչ մի միջուկային զենք։ Այնպիսի գործարքի, որը կգոհացնի բոլոր կողմերին: Ժամանակն անցնում է, սա իսկապես կարևոր է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը սոցցանցում:Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1b/98161491_87:0:1420:1000_1920x0_80_0_0_85fad14bca2d220dc865f74f341f56a0.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնի միջուկային գործարքին։ Նա ընդգծել է` ժամանակը սպառվում է:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հաջորդ հավանական հարձակումն ավելի կործանարար կլինի, քան 2025 թվականի հունիսի հարձակումը։
«Հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի: Թույլ մի՛ տվեք, որ դա կրկնվի»,– գրել է նա «Truth Social» սոցցանցում։
Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը կգնա միջուկային զենքի վերաբերյալ գործարքի՝ հավելելով, որ դրա համար նախատեսված ժամանակը սպառվում է:
«Հույս ունեմ, որ Իրանն արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կգնա ազնիվ գործարքի՝ ոչ մի միջուկային զենք։ Այնպիսի գործարքի, որը կգոհացնի բոլոր կողմերին: Ժամանակն անցնում է, սա իսկապես կարևոր է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը սոցցանցում:
Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։