Շարունակում ենք վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ նախարար

Շարունակում ենք վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի՝ իր ելույթի ժամանակ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համատեքստում խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին․

«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացին՝ ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնում, դրանք կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման և բարգավաճման գործում»,- ասել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment