Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինական բանակի նախկին զինվորը Չերկասիի շրջանում կրակել և սպանել է չորս ոստիկանի։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չերկասիի շրջանային ոստիկանության վարչության պետ Օլեգ Գուդիման։

Ազգային ոստիկանապետ Իվան Վիհովսկին երեքշաբթի օրը ավելի վաղ հայտարարել էր, որ սպանության համար հետախուզվող տղամարդը սպանվել է։ Նա Չերկասիի շրջանում սպանել է չորս ոստիկանի՝ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ։

«Նա 55-ամյա տեղացի բնակիչ է, նախկին զինծառայող, որը զորացրվել է բանակից: Մենք հետաքննում ենք դրա հիմքերը», – ասել է Գուդիման Չերկասիի շրջանային ոստիկանության բաժանմունքի կողմից Facebook-ում հեռարձակված ճեպազրույցի ժամանակ*:

Նա հավելել է, որ տղամարդը կասկածվում է սպանության փորձի մեջ: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կասկածյալը ներգրավված է եղել քաղաքային խորհրդի անդամի սպանության փորձի մեջ:

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment