Amazon-ը նախատեսում է կրճատել ևս 16 հազար աշխատակցի

Amazon-ը նախատեսում է կրճատել ևս 16 հազար աշխատակցի

Աշխարհի խոշորագույն առցանց վաճառողներից մեկը՝ Amazon-ը, հայտարարել է նոր՝ մոտ 16 հազար աշխատատեղերի կրճատման մասին։ Ընկերությունը նշում է, որ այս քայլը հաջորդում է անցած տարվա հոկտեմբերին իրականացված զանգվածային ազատումներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Amazon-ը փորձում է հնարավորինս աջակցել բոլոր այն աշխատակիցներին, որոնց հաստիքները ենթակա են փոփոխության։

Անցած տարվա հոկտեմբերին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ընկերությունը ծրագրում է վերջին երեք տարիների ամենախոշոր կրճատումների փուլը, որը կարող էր ընդգրկել մինչև 30 հազար կորպորատիվ աշխատակից։ Դրանից կարճ ժամանակ անց ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր 14 հազար կորպորատիվ աշխատատեղերի կրճատման մասին։ Հունվարին Reuters-ը տեղեկացրել էր նաև, որ մոտ նույն ծավալի երկրորդ փուլով կրճատումներ են սպասվում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment