Սիրիայի նախագահը ժամանել է Մոսկվա ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Սիրիայի նախագահը ժամանել է Մոսկվա

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Մոսկվա։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր բանակցություններ կվարի իր սիրիացի գործընկերոջ հետ։ Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և հեռանկարները տարբեր ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Leave a Comment