Չպետք է մոռանանք, որ մեր հարևաններն իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել. Հովիկ Աղազարյան


Քաղաքականություն


ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը, այսօր՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադարձավ բանակի խնդիրներին:

«Մենք որևէ հողային կամ այլ նկրտում չունենք մեր հարևան պետությունների նկատմամբ, հետևաբար մենք մեր ռազմական ծախսերը պետք է ուղղենք պաշտպանական խնդիրների լուծմանը, և եթե այդ ամենը ճիշտ կառավարվի, ապա պարտադիր չի, որ մենք հավասարաչափ միջոցներ ներդնենք։ Կարելի է նույնիսկ մի քանի անգամ քիչ միջոցներ ներդնել, բայց հասնել այն խնդիրների լուծմանը, որ կա։ Այդ պարիտետը գոնե պետք է պահպանվի»,-ասաց նա և նաև հավելեց. «Չպետք է մոռանանք, որ մեր հարևանները, որոնց հետ պետք է կամաց–կամաց հարաբերությունները լավացնենք, իրենց դարավոր պլաններից չեն հրաժարվել։ Հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության։ Կարելի է շարունակել բենզին բերել, ցորեն բերել, ինչ ուզում են անեն, բայց երբեք չմոռանալ, որ 100 տարի առաջվա, 200 տարի առաջվա Թուրքիայի պլանները բացարձակապես չեն փոխվել»։


Leave a Comment