Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ դարձյալ վիճահարույց կարծիք է հնչել Կովկասի երկրների մասին


Միջազգային


«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»  հաղորդման ժամանակ կրկին կարծիք է հնչել Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների հասցեին։

Հաղորդման հյուրն էր քաղաքագետ Սերգեյ Միխեևը։ Քննարկման ընթացքում նա հայտարարել է.

«Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է տարածաշրջանի պետություններին, սակայն, դա հանգեցրել է նրանց «փչանալուն»։ Տարածաշրջանի հետխորհրդային երկրները պետք է մտածեն իրենց վարքագծի մասին և իմանան իրենց տեղը՝ զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի իրավիճակի հետ»,-նշել է նա:

Իր փաստարկների շարքում նա նշել է տնտեսական կապերի և աշխատանքային միգրացիայի հարցերը։

Վլադիմիր Սոլովյովը պաշտպանել է այս դիրքորոշումը։


Leave a Comment