Չեմ կարծում, որ Փաշինյանի ուղերձը արտացոլում է այն իրականությունը, որը կա. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ հայկական բանակը մեր պետության հզորության առանցքն է։

Օհանյանը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, որովհետև չի կարծում, թե ամբողջությամբ արտահայտում է այսօրվա իրականությունը։

«Հայկական բանակը մինչև 2018 թվականն իր առջև դրված խնդիրը կատարել է։ Այսօր, եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացվում, դա էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա։

Leave a Comment