Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով բանակից գումարով ազատվելու մասին քննարկումներին, նշեց, որ դա իրեն չի հետաքրքրում, քանի որ դրանք պարզապես քննարկումներ են:
«Դե դա քննարկում է, ինձ չի հետաքրքրում, լուրջ բան չի: Երբ որ դարձա պատգամավոր, կպատասխանեմ ձեր հարցին: Ժամանակի ընթացքում քննարկվել է՝ ինչն է օգուտ բանակին, ինչը վնաս: Դա ընթացքում կերևա, ես հիմա այդ հարցին չեմ ուզում պատասխանել»: