Բանակի ձևավորման ժամանակ մենք հիմքերում ենք եղել, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ տարել ենք հաղթանակ։ Հետագայում, նախորդ իշխանությունների ժամանակ թե ինչ եղավ, իրենց խնդիրն է, իրենցից հարցրեք, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք՝ համախմբված։ Այսօր մեր գերխնդիրն է գնալ խաղաղության: Հետագան հետո կերևա»,-ասաց Միքայելյանը։