Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի ղեկավարի տեղակալ Աջիթ Պավարը և ևս չորս հոգի զոհվել են ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Մումբայից մեկնած ոչ մեծ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բարամատի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքի ժամանակ:

Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել՝ զուգորդված վատ տեսանելիության հետ՝ խիտ մառախուղի պատճառով։

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

Leave a Comment