«Արարատ 73»-ը դիտելու դեպքում հանդիսատեսը կունենա մեր լեգենդներին նորից երկրպագելու հնարավորություն. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրելէ.

 

Ես չգիտեմ ինչ հաջողություն կունենա «Արարատ 73» ֆիլմը: Ոչ ոք չգիտի` մինչ այն պահը, երբ հանդիսատեսը «սեփական գումարով» կգնա կինոթատրոն: Գեղարվեստական ֆիլմը ունի սիրվելու մի գաղտնի բանաձև, որը իրականում չգիտի ոչ ոք:

 

Հայ հանդիսատեսը կանգնելու է բարդ ընտրության առաջ, քանի որ գրեթե միաժամանակ դուրս են գալու արդեն իսկ սիրված «Ֆուլ հաուսի» գեղարվեստական ֆիլմը և սերունդներով սիրված «Արարատ 73»-ի մասին ֆիլմը:

 

Իմ համար, որպես ռեժիսոր, սա հանդիսատեսի սիրո համար աննախանձելի մրցակցություն է, բայց հաշտվելով իրողության հետ` մնում է միայն խնդրել հայ հանդիսատեսին, դիտել երկու ֆիլմն էլ:

 

Համոզված եմ ` «Ֆուլ հաուսի» դեպքում լիաթոք կծիծաղի` տեսնելով սիրված հերոսներին և նոր պատմությունը, իսկ «Արարատ 73»-ի դեպքում կունենա մեր լեգենդներին նորից երկրպագելու հնարավորություն:

Leave a Comment