Հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում է Մայր Աթոռը։
Եկեղեցականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հանուն Հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։