Հունվարի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 0-ից -2, երեկոյան՝ -2-ից -4 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -1-ից 3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 2 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -2-ից +2 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 2-5 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -3-ից 2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0-ից -2 աստիճան։
Արմավիրում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -1-ից 3 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -1-ից 3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 1 աստիճան։
