Ադրբեջանցի զինծառայողներն ԱՄԷ-ում միջազգային զորավարժությունների կմասնակցեն

Ադրբեջանական բանակի զինծառայողների խումբ է ուղարկվել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Խաղաղության վահան 2026» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվելու են այդ երկրում։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ վարժանքների հիմնական նպատակն է բարձրացնել մասնակից պետությունների  զորքերի մասնագիտական ​​հմտությունները հակաահաբեկչական գործողություններում, նպաստել կայուն խաղաղությանը և նպաստել փորձի փոխանակմանը։ «Խաղաղության վահան 2026» համատեղ օպերատիվ-մարտավարական  զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 2-3-ը։ Թարգմանությունը՝…

Leave a Comment