Սյունիքում իրար են բախվել «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները․ կա 4 վիրավոր

Սյունիքում «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մարդ վիրավորվել է, հայտնել է Shamhsyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ին,  ժամը՝ 11։00-ի սահմաններում Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 12 կմ հատվածում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արբակ Բ․-ի վարած «Toyota»-ն և 37-ամյա Արշակ Ղ․-ի «Mercedes»-ը։

Վթարի հետևանքով, «Toyota»-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սահականուշ Ե․-ն, Արբակ Ղ․-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Իննա Բ․-ն, 8-ամյա Արկադի Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդներից Արբակ Բ․-ն։

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment