Ավելի մեծ, քան Վենեսուելայում. Թրամփը խոսել է Իրանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմական նավատորմի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի մերձակայքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմական «արմադան» ( Ռազմական մեծ նավատորմ ) իր մասշտաբներով արդեն գերազանցում է այն ուժերին, որոնք ամերիկյան զինվորականները կուտակել էին Վենեսուելայի ափերի մոտ։ Այս մասին նա հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։

«Մենք հսկայական արմադա ունենք Իրանի մոտ։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի դեպքում էր», — ասել է նա։

Թրամփը նշել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը մնում է փոփոխական, սակայն հրաժարվել է բացահայտել Իսլամական Հանրապետության նկատմամբ իր հետագա ծրագրերը։

Ինչպես հայտնում է պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, ԱՄՆ նախագահը դեռևս հնարավոր է համարում Իրանի վրա ռազմական հարձակումը, թեև այդ երկրում բողոքի ցույցերը արդեն «հիմնականում ճնշված են»։

Leave a Comment