Ֆրանսիան աջակցում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Ժան-Նոել Բարո

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ 

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Բարոյի խոսքով՝ Փարիզն աջակցում է Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերությունների հաստատմանը։ 

Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ֆրանսիացի պաշտոնյան հավելել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի բարգավաճման վրա։

Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment