27 հունվարի 2026 – 15:07 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 27-ի առավոտյան Երևան-Գյումրի ճանապարհի 51-55-րդ կիլոմետրերին տեղի ունեցած մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար, հայտնում է Փրկարար ծառայությունը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ընդհանուր առմամբ բախվել է 15 տրանսպորտային միջոց:
Հաղորդագրության համաձայն, վթարների վերաբերյալ ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն է ստացվել ժամը 11։10-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։