Թուրքիայում հերքել են, որ Էրդողանը 10 միլիոն դոլար է տվել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին


Միջազգային


Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության կեղծ լուրերի դեմ պայքարի կենտրոնը հերքել է որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին և կարիքավոր հայերին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին։

Այս մասին գրում են թուրքական լրատվականները:

«Հանրությանը խորհուրդ է տրվում չվստահել մեր երկրի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների դեմ ուղղված կեղծ լուրերին և հույսը դնել միայն պաշտոնական մարմինների հայտարարությունների վրա», – ասվում է հայտարարության մեջ։


Leave a Comment