Ավիաքաոս Մոսկվայում. առատ ձյան պատճառով օդանավակայանները չեն կարողանում ընդունել և թողնել թռիչքներ


Ինչպես հայտնել ենք՝ հունվարի 27-ի գիշերը Մոսկվայում ուժեղ ձյուն է տեղացել, որի արդյունքում ճանապարհներին խցանումներ են առաջացել, իսկ Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները: 

Մասնագետները զգուշացնում են վարորդներին և Մոսկվայի մարզի բնակիչներին զգույշ լինել և պլանավորել իրենց ճանապարհորդությունը՝ համաձայն եղանակային պայմանների:

Առատ ձյան պատճառով Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից մինչև 12:00-ը։ Հետագա ժամերին չվերթների ընդունումն ու թողնումը կատարվել է սահմանափակումներով և ուշացումներով:

Զբոսաշրջիկներին և ուղևորներին խորհուրդ է տրվում ստուգել չվերթի կարգավիճակը առցանց։

Ուշացումներ և սահամանփակումներ կան ՌԴ մայրաքաղաքի մյուս օդանավակայաններում ևս, ինչպես նաև Սոչիի օդանավակայանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

77 դիտում

Leave a Comment