Թուրքիայում ավելի քան 1000 կին դուրս է եկել բողոքի ակցիայի՝ Ուզբեկստանի քաղաքացու սպանությունից հետո։ Այս մասին հայտնում են թուրքական տելեգրամյան ալիքները:
Ցուցարարները վանկարկել են «Մենք արդարություն ենք պահանջում սպանված կանանց համար» և «Կին միգրանտները մենակ չեն»:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ստամբուլի Շիշլի թաղամասի աղբամաններից մեկում հայտնաբերվել էր Ուզբեկստանի 37-ամյա քաղաքացու գլխատված մարմինը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալի (նույնպես Ուզբեկստանի քաղաքացիներ), երբ նրանք փորձել են մեկնել Վրաստան։