Ռուսական բանակը ազատագրել է Կուպյանսկ-Ուզլովայա քաղաքային բնակավայրը. Վալերի Գերասիմով


Միջազգային


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հղում անելով Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին նշում է՝ Կուպյանսկ-Ուզլովայա քաղաքային տիպի բնակավայրի ազատագրման մասին:

Գերասիմովը պնդում էր, որ այդ քաղաքում այժմ «մաքրում է իրականացվում»:

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող DeepState կայքի՝ Կուպյանսկ-Ուզլովիից մինչև ռուսական զորքերի կողմից վերահսկվող տարածք հեռավորությունը առնվազն 10 կիլոմետր է ուղիղ գծով։

Ֆիննական Blackbird կայքը նույնպես հաստատում է, որ ռուսական բանակը դեռևս չի գրավել քաղաքը։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի քարտեզի համաձայն՝ քաղաքն ամբողջությամբ գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ։


Leave a Comment