Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստի կարգ – Armenia Today

Հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ, հայտնում են Մայր Աթոռից։

Նշվում է, որ եկեղեցականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Հայաստանում այս տարի առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը: 

Հունվարի 20-ին Ազգային ժողովն ընդունել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվել էր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

Leave a Comment