Ըստ CNN-ի և CBS News-ի՝ ԱՄՆ սահմանապահ պարեկության հրամանատար Գրեգորի Բովինոն իր մի քանի գործակալների հետ կհեռանա Մինեապոլիս քաղաքից՝ բողոքի ցույցերի և Ալեքս Պրետիի սպանության ֆոնին։
«Որոշ դաշնային գործակալներ վաղը կսկսեն լքել տարածքը, և ես կշարունակեմ պնդել, որ այս գործողության մնացած մասը հեռանա», – ասել է Մինեապոլիսի դեմոկրատ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը։
Ֆրեյը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Ֆրեյը նրան ասել է, որ ներկայիս իրավիճակը «չի կարող շարունակվել»։
Հունվարի 24-ին Մինեապոլիսում ԱՄՆ դաշնային գործակալները գործողության ժամանակ սպանել են Ալեքս Ջեֆրի Պրետիին։ ԱՄՆ իշխանությունները պնդել էին, որ կրակոցը ինքնապաշտպանության նպատակով է եղել։ ԱՄՆ սահմանապահ պարեկության հրամանատար Բովինոն CNN-ին տված հարցազրույցում գործակալներին անվանել է «զոհեր»։
