Պիտի ամեն օր գանք իրենց հիշատակին, արժանի են. Տարոն Անդրեասյանի եղբայրն անվճար ծաղիկներ է բաժանում

Այսօր՝ հունվարի 27-ին, Եռաբլուրում Oragir.News-ը զրուցել է Արցախում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի եղբոր՝ Միքայել Անդրեասյանի հետ։

«Ամեն կիրակի եմ գալիս։ Ես առաջարկում եմ։ Եկեք, համեցեք, անվճար է։ Իմ կողմից անվճար բաժանում եմ»,- ասում էր նա, անվճար ծաղիկներ բաժանելով Եռաբլուր այցելողներին։

Նա անդրադարձավ Հունվարի 27-ը սգո օր հայտարարելու որոշմանը։

«Պիտի ամեն օր գան, իրենց հիշեն, որովհետև իրենք արժանի են դրան», ասաց նա։

Հիշեցնենք, որ Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Մարտական ընկերներից մեկը նշում է, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատար, և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, նա չի նահանջել և գնացել է առաջ։ Զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգում է հորն ու ասում, որ շրջափակման մեջ է ընկել։ Սակայն գերի չի հանձնվում՝ զոհվում է։ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին համացանցում հրապարակվում է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես շրջափակման մեջ հայտնված Տարոն Անդրեասյանը չի հանձնվում, համարձակ դուրս գալիս թշնամու դիմաց ու փախուստի մատնում թշնամուն։

Leave a Comment