Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակումների համար․ ԱՄԷ ԱԳՆ – CIVILNET

ԱՄԷ-ն հանձնառու է թույլ չտալու իր օդային, ցամաքային և ջրային տարածքներն օգտագործել Իրանի դեմ ցանկացած թշնամական ռազմական գործողության համար։ Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը։ «Երկխոսության ամրապնդումը, լարվածության նվազեցումը, միջազգային իրավունքի պահպանումը և պետությունների ինքնիշխանության հարգումը կազմում են ներկայիս ճգնաժամերի լուծման օպտիմալ հիմքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն կոչ է անում տարաձայնությունները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

Leave a Comment