ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին

ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին

27 հունվարի 2026 – 12:19 AMT

PanARMENIAN.Net – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա գլխավորում է հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

«Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»,-ասվում է գրառման մեջ:

Ռուբեն Ռուբինյանը հունվարի 26-ին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ:

Leave a Comment