Ռուսական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսային. կան մեծ թվով վիրավորներ


Միջազգային


Ուկրաինայի Օդեսա քաղաքի վրա Ռուսաստանի ռազմական հարվածների հետևանքով վիրավորվել է քսաներկու մարդ։

Այս մասին հայտնել է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Օդեսա քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակին։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքը ենթարկվել է զանգվածային հարձակման՝ հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Հրթիռակոծության հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, բնակարանային շենքեր, մանկապարտեզ, խանութ և շինհրապարակ։ Հարվածները հասցվել են մի քանի վայրերի՝ պատճառելով զգալի ավերածություններ և հրդեհներ։


Leave a Comment