ԱՄՆ-ում առատ ձյան հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ Հաղորդագրության համաձայն, պատճառների թվում են անփույթ ձյուն մաքրող մեքենաների վարորդները, որոնք հետընթաց շարժվելիս վրաերթի են ենթարկել և սպանել մարդկանց։ Արկանզասում և Տեխասում սահնակով սահելիս մահացել է մի քանի դեռահաս։
Շաբաթավերջին Նյու Յորքի փողոցներում ցրտահարության ժամանակ հայտնաբերվել է ութ մարդ, որոնց մահվան հանգամանքները քննվում են։ Սպասվում է, որ ջերմաստիճանը նահանգներում կհասնի -12.3 Ցելսիուսի (52.5 Ֆարենհայտ)։
Եղանակը նաև լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։ Տեղական իշխանությունների տվյալներով, ինչպես մեջբերում է AP-ն, էլեկտրահաղորդման գծերի վերականգնումը կտևի մի քանի օր։ AP-ի տվյալներով՝ այս շաբաթվա վերջում ԱՄՆ արևելյան ափի որոշ հատվածներում կարող է կրկին առատ ձյուն տեղալ։
Հունվարի 25-ին ամբողջ երկրում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։