Սպիտակ տունն Աբու Դաբիում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները պատմական է անվանել

Աբու Դաբիում կայացած ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները բացառիկ կարեւոր նշանակություն են ունեցել ուկրաինական ճգնաժամի լուծման համար, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիտը, փոխանցում է Interfax-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն իրականում բանակցությունների սեղանի շուրջ համախմբել է հակամարտության երկու կողմերին, որպեսզի մոտենա խաղաղության առաջխաղացմանը», – ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ Թրամփը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ ուկրաինական կարգավորման գործընթացում, ստանում է զեկույցներ:

«Նախագահը չի դադարում հավատալ խաղաղ գործընթացին», – ամփոփել է Լևիտը:

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները լավ են անցել, կողմերը քննարկել են բոլոր վիճելի հարցերը: Պորտալի զրուցակցի տեղեկություններով՝ պատվիրակությունները քննարկել են Դոնբասի, ԶԱԷԿ-ի թեման, դեէսկալացիայի միջոցառումները, որոնք կպահանջվեն հակամարտության ավարտից հետո:

Leave a Comment