Գազայի հատվածում վերջին պատանդի դին վերադարձվել է, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում:
Այսպիսով, ըստ նրա, հաջողվել է վերադարձնել բոլոր 20 կենդանի պատանդներին և բոլոր զոհվածներին։
«Զարմանալի աշխատանք: Մեծամասնությունը կարծում էր, որ դա հնարավոր չէ անել։ Շնորհավորում եմ իմ հիանալի Չեմպիոնների թիմին», – գրել է նա:
Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում 19 երկիր ստորագրել էր Գազայի խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է այդ հատվածում խաղաղ կարգավորման շրջանակում։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ այս կառույցը կներառի ավելի քան 50 երկիր։
