Aurora News | Հենց նոր վերադարձրի Գազայում վերջին պատանդի մարմինը․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը շնորհավորել է իր «չեմպիոնների թիմին» վերջին իսրայելցի պատանդի մարմնի վերադարձի կապակցությամբ։

«Հենց նոր վերադարձրի Գազայում վերջին պատանդի մարմինը։

Սա նշանակում է բոլոր 20 կենդանի պատանդների, ինչպես նաև բոլոր մահացածների վերադարձը։ Անհավանական աշխատանք։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է։ Շնորհավորում եմ իմ զարմանահրաշ «չեմպիոնների թիմին!!!»»,– ԱՄՆ նախագահը գրել է TruthSocial-ում։


Leave a Comment