ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի


ԱՄՆ-ում շարունակվող ձյան առատ տեղումները և կայուն ցածր ջերմաստիճանը հանգեցրել են առնվազն 14 մարդու մահվան՝ հաղորդել է ABC-ն։


Նյու Յորքի Կենտրոնական այգում տեղացել է մոտ 28 սմ ձյուն, ինչը ամենաշատն է 2022 թվականից ի վեր։ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) տեղացել է մոտ մոտ 23 սմ ձյուն, իսկ Բոսթոնում (Մասաչուսեթս)՝ մոտ 40 սմ։ ԱՄՆ-ում մոտ 800000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հատկապես՝ Թենեսիում, Միսիսիպիում, Լուիզիանայում և Տեխասում։


Անբարենպաստ եղանակը շարունակում է ազդել ավիափոխադրումների վրա. երկուշաբթի չեղարկվել է ավելի քան 3000 չվերթ, կիրակի՝ 11000։


Օդերևութաբանները հայտնել են, որ շաբաթվա սկզբին ցուրտ եղանակը կպահպանվի Միացյալ Նահանգների մեծ մասում։

Leave a Comment