Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ 2026թ. հունվարի 25-ին, դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի անվանի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում կայացել է հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով։ «Դաշնակահարուհի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված այս միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի…