26 հունվարի 2026 – 18:52 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Քոքոնոսի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը և ներկայացնելով առաջիկա քայլերը ծրագրի շրջանակում։
Խանդանյանը ընդգծել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման նշանակությունը։
Նա ներկայացրել է նաև վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։