Եղվարդ-Աշտարակ մերկասառույցով պատված ճանապարհին բեռնատարը բախվել է մարդատարին

Եղվարդ-Աշտարակ Մ6 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» բեռնատարն ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց էր, սակայն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չէր կատարել այն աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։ Վթարից տուժածներ չկան, նշել է կայքը։

Leave a Comment